Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կրպակատերերի հետ լեզո՞ւ են գտել

Կրպակատերերի հետ լեզո՞ւ են գտել
04.05.2012 | 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո Երևանի քաղաքապետի որոշումը չուշացավ։ «Չեղյալ են համարվել Մաշտոցի պողոտային հարակից զբոսայգում տեղադրված կրպակների թույլտվության բոլոր փաստաթղթերը։ Քաղաքապետի նույն որոշմամբ հանձնարարվել է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին տեղում իրականացնել կանաչապատում և բարեկարգում։ Որևիցե տնտեսավարողի շահի հետ մենք գործ չունենք, և որևէ պարտք-պահանջի խնդիր չի քննարկվում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ։ Եթե նկատենք, որ կրպակատերերը խոշոր գործարարներ են, կան նաև թաղային հեղինակություններ և մարդիկ, ովքեր ՀՀԿ անդամ են, ապա ասվածից կարելի՞ է ենթադրել, որ վերջիններիս հետ իշխանությունները բանակցել և համաձայնության են եկել։ «Ես արդեն նշեցի` կրպակների տեղադրումն իրականացրել է «Կենտրոն կանաչապատումը», ապամոնտաժումը ևս իրականացնում է «Կենտրոն կանաչապատումը», և վե՛րջ։ Որևէ այլ խնդիր չի քննարկվելու և քննարկման ենթակա չէ»,- ի պատասխան մեր հարցադրման ասաց Կամո Արեյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ